Հայերեն   English   Русский  

Ուկրաինայի արտգործնախարարը պատմել է, թե ինչու երկիրը չի կարող ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալ


  
դիտումներ: 784

«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ այս պահին Ուկրաինան պատրաստ չէ Եվրամիության և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալ: Գրում է Gazeta.ru-ն:

«Ներկայիս Ուկրաինան հնարավորություն չունի Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, սակայն ապագա Ուկրաինան մեր բարեկամների օգնությամբ անպայման կարժանա դրան», - ասել է Կլիմկինը:

Նրա խոսքերով՝ բարեփոխումներ իրականացնելիս անհրաժեշտ է կենտրոնանալ կոռուպցիայի և դատական համակարգի դեմ պայքարի վրա:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գեթեմյուլերը բացատրել էր, թե ինչու Ուկրաինան չի կարող միանալ դաշինքին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: