Հայերեն   English   Русский  

​Լևոն Աղասյանը` աթլետիկայի բալկանյան երկրների քառակի չեմպիոն


  
դիտումներ: 640

Փետրվարի 17-ին Ստամբուլում կայացավ աթլետիկայի մեծահասակների Բալկանյան երկրների ձմեռային 23-րդ առաջնությունը, որին մասնակցեց 17 երկրների 241 մարզիկ: Մեդալներ խաղարկվեցին կանանց և տղամարդկանց 12-ական մրցաձևերում: Աթլետիկայի ՀՀ ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վահագն Ջավախյանի և մարզիչ Արսեն Պետրոսյանի ղեկավարությամբ ստուգատեսին մասնակցեց նաև 11 մարզիկ Հայաստանից:

Վերստին իր բարձր կարգը հաստատեց 23-ամյա Լևոն Աղասյանը: Նա 4-րդ անգամ նվաճեց Բալկանյան երկների առաջնության եռացատկի չեմպիոնի տիտղոսը: Եռացատկի մրցմանը 1-5-րդ տեղերը գրաված մարզիկները գրանցեցին բավական մոտ արդյունքներ` Լևոն Աղասյան`16 մ 35 սմ (Հայաստան), Մոմչիլ Կարայլիև՝ 16 մ 27 սմ (Բուլղարիա), Ռոմեն Դիմիտրով` 16 մ 21 սմ (Բուլղարիա), Քան Oզյուպեք` 16 մ 00 սմ (Թուրքիա), Նեկաթի Էր`15 մ 98 սմ (Թուրքիա):

Ձմեռային 23-րդ առաջնության տղամարդկանց 1500 մ վազքի մրցումում բրոնզե մեդալ նվաճեց վերջին շրջանում հաջող ելույթներ ունեցող 22-ամյա վազորդ Երվանդ Մկրտչյանը:

Խորհրդանշական է, որ Լևոն Աղասյանին պարգևատրման արարողության ժամանակ ոսկե մեդալը հանձնեց Թուրքիայի ֆեդերացիայի կողմից Ստամբուլում հյուրընկալված Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: