Ջորջ Բուշ-ավագին հիվանդանոց են տեղափոխել
դիտումներ: 990
90-ամյա Բուշին Methodist հոսպիտալ են տեղափոխել ապահովության համար: Բժիշկները գտնում են, որ նրա առողջությանը լուրջ վտանգներ չեն սպառնում:
2012-ի նոյեմբերին պետության նախկին ղեկավարին հոսպիտալացրել էին նույն հիմնարկում` բրոնխիտի բուժման նպատակով: Այն ժամանակ նրան դուրս գրեցին 2013-ի հունվարին: Ջորջ Բուշ ավագը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ ու տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով:
Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշն ԱՄՆ-ի 41-րդ նախագահն է եղել1989-1993 թթ,: