Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
դիտումներ: 542
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով նախագահի մամուլի ծառայությանը, Ադրբեջանի ղեկավարը շնորհավորել է Էրդողանին վերջինիս ծննդյան տոնի առնչությամբ: Վերջինս տոնում է իր 64 ամյակը:
Նախագահները հեռախոսազրույցի ընթացքում վստահություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև «բարեկամական ու եղբայրական հարաբերությունների զարգացման շարունակականության» վերաբերյալ:
Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին Իլհամ Ալիևին իր շնորհակալություն է հայտնել ուշադրության և շնորհավորանքի համար: Էրդողանը նաև իր ցավակցությունն է հայտնել Ալիևին, այսպես կոչված, «Խոջալուի կոտորածների» կապակցությամբ: