Քիմ Քարդաշյանը զարդարել է հնդկական Vogue ամսագրի շապիկը. Լուսանկարներ
Քիմը արդեն հասցրել է 7 անգամ Vogue ամսագրի շապիկ զարդարել: Իսկ ամսագրի հնդկական տարբերակի համար միանգամից երկու շապիկ է արվել:
Ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում Քիմը պատմել է, որ նկարահանումները չափազանց հետաքրքրիր են անցել: «Սարի, ոսկերչական զարդեր, հագուստ` այս ամենն այնքան գեղեցիկ է», - խոստովանել է Քիմը:
Բացի այդ հարցազրույցի շրջանակներում Քիմը պատմել է իր ընտանիքում տիրող հարաբերությունների մասին` հայտարարելով, որ իր հարազատների բնավորության որոշ գծեր շատ է գնահատում, իսկ այլ գծեր ուղղակիորեն ատում է:
«Խենթանում եմ եղբորս հումորի զգացումի, Քենդալի բարեհոգության, կյանքի հանդեպ Քլոեի թեթև վերաբերմունքի, ինչպես նաև ֆինանսական հարցերում Քորթնիի գրագետ վերաբերմունքի համար: Սակայն դրա հետ մեկտեղ չեմ սիրում Քորթնիի համառությունը, Քլոեի չափից դուրս զգացմունքայնությունը, Քենդալի տագնապները, հարազատների խորհուրդները չլսելու Քայլիի սովորությունը (նա միշտ կարծում է, որ ճիշտ է վարվում), եղբորս մռայլությունը», - անկեղծացել է Քիմը: