Մեքսիկայում դաժանաբար վենեսուելացի մոդելի են սպանել
Զոհի դեմքն ամբողջովին այլանդակված է եղել ազոտական թթվով: Սպանված մոդելը վենեսուելացի է եղել, որը նաև էսկորտ ծառայություններ է մատուցել: Գրում է Vesti.ru-ն:
Նմանատիպ հանցագործություններ Մեքսիկայում նախկինում ևս գրանցվել են: Ինտիմ բնույթի ծառայություններ մատուցող աղջիկների վրա նմանատիպ հարձակումները Մեքսիկայում հաճախ են գրանցվում:
Նախորդ տարի դեկտեմբերին Մեքսիկայում նաև արգենտինացի աղջիկ էր սպանվել, որի դին հյուրանոցներից մեկում էր հայտնաբերվել:
Ավելի վաղ Նուևո Լեո նահանգում մեկ այլ օտարերկրացի մոդելի էին սպանել: Իսկ վենեսուելացի մեկ այլ մոդելի Սան Պեդրո քաղաքում դիսկոտեկից դուրս գալու ժամանակ էին սպանել: Ինչպես հայտնել էին տեղի ոստիկանությունում 27-ամյա աղջկան կրակել էին ավտոմեքենա նստելուց հետո, որտեղ նա զուգընկերոջ հետ էր գտնվել, որը չնայած ստացած հրազենային վնասվածքներին, ողջ էր մնացել: