Անկարան պատրաստ է FETO-ի դեմ պայքարում աջակցել Սենեգալին
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դակարում Սենեգալի նախագահ Մաքի Սալլոմի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Թուրքիան կշարունակի FETO-ի դեմ պայքարում համագործակցել Սենեգալի հետ: Շատ կարևոր է, որ Սենեգալում FETO-ի դպրոցները փակվեն»,- ասել է Էրդողանը:
Թուրք առաջնորդը Սենեգալ է ժամանել Աֆրիկայի երկրներ շրջագայության շրջանակներում: Ավելի վաղ Էրդողանը բանակցություններ է վարել Ալժիրում և Մավրիտանիայում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շրջագայության վերջին կետը կլինի Մալին:
2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել:
Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ` Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով: