Հայերեն   English   Русский  

​Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրավիրում են հանրությանը տոնելու արքայական հարսանիքը:


  
դիտումներ: 1056

Kensington Palace-ը հայտնում է, որ արքայազն Հարին և իր հարսնացուն՝ Մեգան Մարքլը, Վինձորյան պալատ են հրավիրել 2640 հոգու իրենց հարսանեկան տոնին:

Հյուրերը ովքեր կգան Միացյալ Թագավորության տարբեր անկյուններից հնարավորություն կունենան տեսնելու հարսանեկան զույգի ժամանումը, ինչպես նաև նրանց կառքի երթը մայիսի 19-ի արարողությունից հետո:

Արքայազն Հարին և Մեգանը նշել են, որ ցանկանում են իրենց հարսանեկան օրը անցկացնել այնպես, որ հանրության անդամները նույնպես հնարավորություն ունենան մասնակցելու:

Այդ հարսանիքը ինչպես բոլոր հարսանիքները կլինի ուրախության և զվարճանքի մի պահ, որը կցուցադրի հարսնացուի և փեսայի հատկանիշներն ու արժեքները:

Հրավիրվածներից գրեթե 1200 հոգի կլինեն հասարակ հանրության անդամներ, 200 հոգին կլինեն այն կազմակերպությունների անդամները, որոնց աջակցել է արքայական զույգը: Ներկա կլինեն նաև տեղական դպրոցի աշակերտները, Վինձորյան համայնքի բնակիչները և թագավորական տան անդամները:

Արքայազնը և ամերիկյան դերասանուհին կամուսնանան Վինձորյան պալատի 15-րդ դարի St. George's մատուռում կեսօրին:

Զույգը նշել է, որ շնորհակալ է ստացած բազմաթիվ բարեմաղթանքների համար և ցանկանում է որպեսզի հասարակությունը միանա իրենց՝ վայելելու այդ հատուկ օրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: