Հայերեն   English   Русский  

​Հայաստանն ազատականացնում է Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Հվ. Կորեայի քաղաքացիների մուտքը երկիր


Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:


  
դիտումներ: 760

Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Հարավային Կորեայի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի:

Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, որոշման ընդունումը թույլ կտա վերոհիշյալ պետությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Դա, ըստ ՀՀ կառավարության, ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար:

Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ազատականացնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Ավստրալական Միության, Նոր Զելանդիայի, Սինգապուրի Հանրապետության, Կորեայի Հանրապետության հետ, նպաստել այդ երկրների քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն այցերի աճին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: