Հայերեն   English   Русский  

Բարզանին քրիստոնյաներին կոչ է արել չհեռանալ Իրաքից


  
դիտումներ: 698

Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին Սուրբ Ծննդյան կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում քրիստոնյաներին կոչ է արել չհեռանալ Իրաքից:

«Մարդկության, աշխարհի և համակեցության թշնամիները չեն ուզում, որ դուք մնաք այս երկրում: Սիրելի եղբայրներ, միˊլքեք այս երկիրը: Դուք պետք է հավատք ցուցաբերեք: Ձեր ներկայությունը Իրաքում խափանում է ահաբեկիչների ծրագրերը»,-հայտարարել է Բարզանին` ընդգծելով, որ քրիստոնյաները և մյուս փոքրամասնությունները համարվում են Իրաքի բնիկ տարրերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: