Հայերեն   English   Русский  

Սպիտակ տանը պատմել են պոռնոաստղի դեմ շահած դատավարության մասին


  
դիտումներ: 615

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շահել է պոռնոաստղ Սթորմի Դանիելսի դատավարությունը: Հիշեցնենք, որ ամերիկյան լրատվամիջոցները վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ էին տարածում պոռնոաստղի և Թրամփի միջև տարիներ առաջ եղած սիրավեպի մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին պատմել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը:

«Այդ գործը շահել են արբիտրաժում»,- The New York Times պարբերականը մեջբերում է Սանդերսի խոսքերը:

Նա ընդգծել է, որ նախագահը հերքում է այդ բոլոր մեղադրանքները, ինչպես նաև ցանկացած տեղեկություն այն մասին, որ ինքը վճարել է Կլիֆորդին:

Ավելի վաղ Մայքլ Քոենը՝ Դոնալդ Թրամփի փաստաբանը, խոստովանել էր, որ իր անձնական միջոցներից 130 հազար դոլար է վճարել նախկին պոռնոաստղ Ստեֆանի Կլիֆորդին, որն ամերիկացի առաջնորդի հետ սիրավեպ ունենալու մեջ է մեղադրվել:

Հունվարին The Wall Street Journal պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ Քոենը 130 հազար դոլար է վճարել Կլիֆորդին, որպեսզի չբացահայտի իր կապը Թրամփի հետ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: