Թխվածքաբլիթ «Մադլեն»
դիտումներ: 4350
Բաղադրությունը
120 գ ալյուր
2 ձու
80 գ շաքարավազ
90 գ կարագ
1 ճ.գդալ կիտրոնահյութ
մի քիչ շաքարափոշի (զարդարելու համար):
Պատրաստումը
Սկզբում պետք է հալացրած կարագը խառնել շաքարավազի ու ձվի հետ, ապա զանգվածը լավ հարել հարիչով: Աստիճանաբար ավելացնել ալյուրն ու խառնել:
Դրանից հետո խմորին ավելացնել կիտրոնահյութը ու կրկին լավ խառնել:
Խմորը պատրաստ է ու պետք է արդեն հատուկ կաղապարների մեջ լցնել կամ էլ խխունջի ձև տալ ու դասավորել յուղաթուղթ փռած տապակի վրա: Թխել 190-200 աստիճան տաքացված փռի մեջ 15 րոպե:
Փռից հանելուց հետո շաքարափոշի ցանել ու վայելել:
Անուշ լինի: