Հայերեն   English   Русский  

Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը դարձավ դրական


  
դիտումներ: 1040

Ըստ «Մուդիզ» վարկանշային կազմակերպության, Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը դարձավ դրական

2018թ. մարտի 9-ին «Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը, անփոփոխ թողնելով արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանիկառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարման սուվերեն վարկանիշները(B1), փոխել է այդ վարկանիշների հեռանկարը՝այն«կայուն»-իցդարձնելով«դրական»:

Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «դրական» դարձնելը վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական:Դրական հեռանկարը հիմնված է արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունների վրա, որոնք վկայում են Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման և հնարավոր արտաքին ցնցումներինկատմամբ երկրի տնտեսության խոցելիության նվազման մասին: Ավելին, «Մուդիզ»-ն ակնկալում է, որ ֆիսկալ կառուցվածքի շարունակական բարեփոխումները ժամանակի ընթացքում կամրապնդեն երկրի հարկաբյուջետային դիրքը:

Երկրի սուվերեն վարկանիշի հեռանկարի փոփոխման հետ մեկտեղ «Մուդիզ»-ը երկու մակարդակով բարձրացրել է ազգային արժույթով պարտատոմսերի և բանկային ավանդների Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափերը՝ դրանք «Ba2»-ից դարձնելով «Baa3»: Սաներդրումային մակարդակի գնահատական է, որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկությունները կամ ֆինանսական հաստատությունները «Մուդիզ»-ի կողմից վարկանշման դեպքում ազգային արժույթով պարտատոմսերի և բանկային ավանդների համար կարող են ստանալ սուվերեն վարկանիշից (B1) չորս մակարդակ բարձր վարկանիշ (Baa3):

«Մուդիզ»-ը մատնանշել է նաև այն ռիսկային գործոնները, որոնք հիմք են հանդիսացել երկրի սուվերեն վարկանիշն անփոփոխ թողնելու և այդ վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից «դրական»-ի փոխելու համար:

Որպես դրականազդող գործոններ նշվել են.(1) Բարձր, թեև տատանողական, ՀՆԱ աճը, (2) Մակրոտնտեսական կայունությանն աջակցող քաղաքականություններ իրականացնող ինստիտուտների ամրապնդում, (3) Արտոնյալ վարկերի մեծ տեսակարար կշռի շնորհիվ պետական պարտքի մատչելիության բարձր մակարդակը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշը կբարձրանա այն դեպքում, երբ տնտեսական և/կամ ինստիտուցիոնալ բարեփոխումները տանեն տնտեսական մրցունակության և ինստիտուցիոնալ կարողությունների հետագա կայուն բարելավմանը: Վարկանիշի բարձրացմանը կնպաստի նաև «Մուդիզ»-ի սպասածից ավելի Հայաստանի պարտքի բեռի տևական և նկատելի նվազումը: Նշենք, որ, ըստ «Մուդիզ»-իկանխատեսման, Հայաստանի պետական պարտք/ՀՆԱ գործակիցը 2018 թ-ի վերջում կկազմի 56.5%, իսկ 2019թ.-ի վերջում՝ 54.2%:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: