Հայաստանը միացել է ՄԱԿ-ի #IMAGINE նախաձեռնությանը. տեսահոլովակ
Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկումը երեխայի իրավունքների վերաբերյալ:
«Այն նվիրված է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 25-ամյակին և նպատակ ունի ստեղծելու մարդկության կողմից ամենասիրված երգերից մեկի Ջոն Լենոնի «Իմեջին» (Պատկերացրու) երգի աշխարհում ամենաշատ մասնակից ունեցող երաժշտական ձայնագրությանը». – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՅՈՒՆԻՍԵՖ -ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը:
«Իմեջին»-ին Հայաստանը միացել է երգի իր տարբերակով , որը պատրաստել են Արմեն Մարտիրոսյանը և Հրաչ Քեշիշյանը: Ռեմիքսի հեղինակը դիջեյ Վակցինան է:
«Ձայնագրությունը և տեսահոլովակի նկարահանումները կատարվել են առանց նախապատրաստական աշխատանքների: Այդ ամենը տևեց մոտ երկու շաբաթ: Երբ նախաձեռնությանը մասնակցել առաջարկեցինք նաև նույնպես հումորով վերաբերվեց և մասնակցեց: Ցավոք, նա տեսահոլովակում նկարահանվել չհասցրեց», - ծրագրի իրագործման մասին պատմեց Արմեն Մարտիրոսյանը:
Հայաստանյան տարբերակի ստեղծմանը մասնակցել են Սերժ Թանկյանը, Գոռ Սուջյանը, կանադահայ օպերային երգչուհի Իսաբել Բայրակդարյանը, Արտո Թունջբոյաջյանը, Տիգրան Պետրոսյանը, և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Տեսահոլովակը Յութուբում արդեն ստացել է 30. 000 դիտում
«Նախաձեռնությանը կարող են մասնակցել բոլորը, ովքեր ունեն սմաթֆոններ. Ընդամենը պետք է այցելել imagine.unicef.orgկայք և բեռնել IMAGINETouchCastանվճար հավելվածը, որի միջոցով կարող եք ձայնագրել երգի ձեր տարբերակը և վերբեռնել այն հազարավոր այլ տարբերակների կողքին», -նշեց Զառա Սարգսյանը: