Հայերեն   English   Русский  

​«Ուրարտուն» առաջին հաղթանակը տոնեց Երևանում


  
դիտումներ: 470

Երևանի «Միկա» մարզապալատում մարտի 12-ին մեկնարկեց Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տղամարդկանց բասկետբոլի միջազգային մրցաշարը, որտեղ հաղթողի կոչման համար պայքարում էին Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Հայաստանի թիմերը:

Ստուգատեսում հանդես էին գալիս Երևանի «Ուրարտու», Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկի», Թբիլիսիի «Հունդայի» և Թեհրանի «Արարատ» ակումբները:

Մրցումային 2-րդ օրը հանդիպեցին հայկական երկու թիմերը` Երևանի «Ուրարտուն» և Թեհրանի «Արարատը»: Ծավալվեց դիտարժան, լարված ու հետաքրքիր պայքար: Ավելի հաջողակ գտնվեցին խաղահրապարակի տերերը: Երևանի «Ուրարտուի» բասկետբոլիստները 79:67 հաշվով առավելության հասան Թեհրանի թիմի նկատմամբ: Սա մրցաշարում երևանցիների տոնած առաջին հաղթանակն էր: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դրո Տեր-Ղուկասյանը, որը վաստակեց 29 միավոր:

Մյուս զույգի մրցավեճում Մոսկվայի «Գազպրոմ Մոսկովսկին» 79:71 հաշվով պարտության մատնեց Թբիլիսիի «Հունդայիին»: Սա «Գազպրոմ Մոսկովսկիի» տարած արդեն երկրորդ անընդմեջ հաղթանակն էր: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Սերգեյ Բիկովը («Գազպրոմ Մոսկովսկի»): Վերջինս վաստակեց 22 միավոր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: