Հայերեն   English   Русский  

Մեծ Բրիտանիան ռուսական կողմին Սկրիպալի գործով ապացույցներ չի ներկայացնի. Ջոնսոն


  
դիտումներ: 535

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնը չի պատրաստվում ռուսական կողմին ուղարկել այն նյութի նմուշը, որով թունավորել են գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը: Գրում է Gazeta.ru-ն:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնը չի պատրաստվում ռուսական կողմին ուղարկել այն նյութի նմուշը, որով թունավորել են գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը: Այս մասին հաղորդագրություն տարածել է LBC ռադիոկայանի թվիթերյան էջը` հղում անելով նախարարի ելույթին:

«Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ Մեծ Բրիտանիան չի պատրաստվում նյարդակաթվածային նյութի նմուշ ուղարկել Ռուսաստան, ինչպես խնդրել էին», - նշվել է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործում Ռուսաստանի ներգրավվածության վերաբերյալ ապացույցները «ցնցող» էր անվանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: