Հայերեն   English   Русский  

Հիլարի Քլինթոնը հիվանդանոց Է ընկել դաստակի կոտրվածքով. Times of India


  
դիտումներ: 688

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար և երկրի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը Հնդկաստանում մասնավոր շրջագայության ընթացքում հիվանդանոց Է ընկել դաստակի կոտրվածքով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Times of India թերթը:

Ինչպես գրում Է հրատարակությունը՝ հղում անելով Goyal Hospital մասնավոր կլինիկայի անունը չնշված մի աշխատակցի, 70-ամյա քաղաքական գործիչը բուժօգնության Է դիմել Ռաջասթանի նահանգի Ջոդհպուր քաղաքում: Բժիշկների տեղեկատվությամբ, Քլինթոնը ձեռքը կոտրել Է՝ սայթաքելով հյուրանոցի լոգարանում:

«Մենք անցկացրեցինք համակարգչային տոմոգրաֆիա, կատարեցինք ռենտգենյան նկարահանումներ և ճաք հայտնաբերեցինք դաստակի շրջանում: Պացիենտին հանձնարարված Է մի քանի օր հանգստություն պահպանել, ինչպես նաև Էլաստիկ վիրակապ դնել»,-ասել Է բուժհիմնարկի աշխատակիցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: