Հայերեն   English   Русский  

Հնդկաստանում սմարթֆոնի պայթյունի հետևանքով 18-ամյա աղջիկ է մահացել


  
դիտումներ: 419

Daily Mail պարբերականի փոխանցմամբ` Հնդկաստանում հեռախոսազրույցի ընթացքում սմարթֆոնի պայթյունի հետևանքով 18-ամյա մի աղջիկ մահացել է: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Օդիշա նահանգում, երբ Ումա Օրամը սմարթֆոնը լիցքավորիչին է միացրել և հեռախոսազանգ կատարել:

Տուժողին բազմաթիվ վնասվածքներով, անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ավելի ուշ նա մահացել է:

Ներկայումս սարքի պայթյունի պատճառները չեն հաղորդվում:

2017 թ. նոյեմբերին մի ֆրանսիացի հայտնել էր, որ իր Samsung ապրանքանիշի Galaxy J5 սմարթֆոնը բռնկվել է և պայթել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: