Հայերեն   English   Русский  

Մերկելը` Սկրիպալի թունավորման մասին


  
դիտումներ: 350

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Եվորպական միության առաջնորդներին սպասել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) եզրակացություններին, որը իր վրա է վերցրել այն նյութի վերլուծությունը, որով Սերգեյ Սկրիպալն իբրև թունավորված է եղել:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը տվյալներ բրիտանական կողմից է ստացել: Գրում է Russian.rt.com-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպայի խորհուրդը համաձայն է Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի այն դիրքորոշման հետ, որ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել Սկրիպալի թունավորման գործում:

Սակայն Մերկելը, նշելով, որ թեև «այլ բացատրություն» չի տեսնում, դրա հետ մեկտեղ կոչ է արել սպասել ՔԶԱԿ փորձագետների միասնական գնահատականներին: «Մենք վճռական ենք բառերով արձագանքել: Իսկ, եթե անհրաժեշտ է, հետագայում միասնական քայլեր ձեռնարկել», - հայտարարել է Մերկելը:

Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը կայացել է Բրյուսելում: Հանդիպման մասնակիցները որոշում են կայացրել Սկրիպալի թունավորման գործով խորհրդակցությունների համար կանչել Ռուսաստանում Եվրամիության դեսպանին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: