Հայերեն   English   Русский  

Ջոնսոնը Արևմուտքի և Ռուսաստանի միջև բարեկամության համար պայման է առաջադրել


  
դիտումներ: 268

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Արևմուտքը կցանկանար Ռուսաստանի և ռուսների հետ ընկերանալ, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի երկրի կառավարությունը փոխվի: Գրում է Gazeta.ru-ն:

«Աշխարհի երկրները, որոնց քանակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող անգամ պատկերացնել, միասին ասացին, որ բավական է: Մենք կցանկանայինք ընկերանալ Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ, սակայն այժմ Ռուսաստանի կառավարությունը պետք է փոխվի, և այն դա պետք է հիմա անի», - ասել է Ջոնսոնը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք որոշել են արտաքսել ռուս դիվանագետներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: