Եղիզաբեթ 2-րդ թագուհին` Մեգան Մարքլի մասին
Իսկ շատերին դեռևս հուզում է այն հարցը, թե ինչպես է զույգի հարաբերություններին վերաբերվում թագուհի Եղիզաբեթը: Եվ կարծես այդ հարցի պատասխանը հաջողվել է գտնել «Հարրի. կյանք, կորուստ և սեր» գրքի հեղինակ Քեյթ Նիկոլին:
«Աղբյուրները, որոնց հետ ես շփվել եմ, ասել են, որ նա հենց սկզբից զգում էր, որ Մեգանը դրական դեր կխաղա արքայազն Հարրիի կյանքում, որ նա չափազանց կերջանկացնի նրան և միշտ կաջակցի», - պատմել է գրողը:
Նա նաև հայտնել է, որ թագուհին դեմ չի լինի, եթե Մեգանն ու Հարրին նախընտրեն չհետևել հարսանիքի նախապատրաստական աշխատանքների հետ կապված ավանդույթներին:
«Նա միշտ առանձնահատուկ կապ է ունեցել կրտսեր թոռան հետ: Նա հիացած է այն մտքից, որ Հարրին վերջապես ամուսնանում է: Նա զույգին ասել է. «Դա ձեր հարսանիքն է, ձեր օրը: Պլանավորեք այն այնպես, ինչպես կամենում եք», - հավելել է Քեյթ Նիկոլը: