Կեմերովոյի մարզպետը առևտրի կենտրոնում հրդեհի համար ներողություն է խնդրել Պուտինից, այլ ոչ թե զոհվածների հարազատներից
դիտումներ: 485
Այդ մասին նշվել է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Գրում է Gazeta.ru-ն:
«Վլադիմիր Վլադիմիրովիչ, Դուք անձամբ զանգահարել եք ինձ: Եվս մեկ անգամ շնորհակալություն: Անձամբ Ձեզանից ներողություն եմ խնդրում այն բանի համար, ինչ տեղի է ունեցել մեր տարածքում», - ասել է Տուլեևը` պատասխանելով Պուտինի այն հարցին, թե ինչպես է տարածաշրջանի ղեկավարը գնահատում իրավիճակը:
Տուլեևի խոսքերով` հրավառությունը կարող էր հրդեհի պատճառ դառնալ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տուլեևը Կեմերովոյում ցույցի մասնակիցներին «կարգը խանգարողներ» էր անվանել: