Ո´չ Ալիևին, ո´չ Սերժ Սարգսյանին ձեռնտու չէ պատերազմը. Սուրեն Սարգսյան
Նա նշեց, որ, չնայած լարվածությանը, մոտ ապագայում պատերազմ չի սկսվի. «Ո´չ Ալիևին, ո´չ Սերժ Սարգսյանին ձեռնտու չէ պատերազմը: Սա նման է շուն կռվացնելուն: Ադրբեջանում սպառնում են, որ հայերը կհարձակվեն, իսկ Հայաստանում` ադրբեջանցիները: Այս ամենը արվում է ժողովրդին զսպելու համար, որ մարդկանց հետ պահեն միտինգներ գնալուց»:
Սուրեն Սարգսյանը տեղեկացրեց, որ շրջաններում շտաբեր են ստեղծել և փորձ է արվում միավորելու ամբողջ Հայաստանի ազատամարտիկներին: «Աշխարհը փոխվում է և մարտահրավերները ավելի արագ են հայտնվում մեր շեմին: Պետք է հասկանանք, որ միասին պետք է պայքարենք և դիմակայենք դրանց: Ժողովուրդը պետք է վերահսկի մեր պետականությունը»;
Ինչ վերաբերում է դիվերսանտների ներխուժմանը, ապա ըստ բանախոսի` այդ մարդիկ ավելի շուտ հանցագործներ էին, քան դիվերսանտներ, քանի որ վերջիններս գաղտագողի գալիս, իրենց գործն անում ու գնում են, այլ ոչ թե գալիս են գառ մորթելու: Նրա խոսքով այս միջադեպի պատճառն այն էր, որ «ինչ-որ տեղ մեր պաշտպանության նախարությունը վրիպել է»: Ըստ նրա` դիվերսանտների պատմությունից էժանագին շոու սարքեցին. «Թույլ բան էր. մի քանի հոգի բռնել էին այդ մարդու ձեռքերը, և անգամ պարզել ատրճանակ գլխին. դա պատիվ չէր բերում մեր հաղթանակած բանակին»:
Սարգսյանը շեշտեց սահմանային գյուղերում անվտանգ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը; «Այդ բոլոր կրակակետերը հնարավոր է վնասազերծել: Պետք է անել դա անգամ պատերազմի սպառնալիքի առկայության դեպքում», - ասաց նա: