Հայերեն   English   Русский  

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով 2010-ից հետախուզվողին հայտնաբերեցին Թբիլիսիում


  
դիտումներ: 610

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունան և Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝

ապրիլի 10-ին Թբիլիսի քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել, իսկ դեկտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ՔՀԳՎ-ի կողմից Վրաստանից ՀՀ է տեղափոխվել 1971 թ. ծնված Մկրտիչ Մ.-ն, որը 2010 թ. հոկտեմբերի 7-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: