Հայերեն   English   Русский  

Թերեզա Մեյը և Անգելա Մերկելը պայմանավորվել ել են հակազդել «ռուսական ագրեսիային ամրապնդմանը»


  
դիտումներ: 367

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համաձայնվել են համատեղ աշխատել «Ռուսաստանի ագրեսիայի ուժեղացման» հակազդման համար: Այդ մասին հաղորդել է բրիտանական կառավարության կայքը: Գրում է Russian.rt.com-ը:

«Կանցլերը և վարչապետը համաձայնվել են միասին աշխատանքը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ, որպեսզի դիմակայեն ռուսական ագրեսիայի ամրապնդմանը», - նշվել է հայտարարության մեջ:

Թերեզա Մեյը նաև շնորհակալություն է հայտնել Մերկելին Սոլսբերիում միջադեպից հետո «ուժեղ աջակցության և համերաշխության համար»:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ «որոշակի ապացույցներ» է ներկայացրել:

Ռուսական կողմը բազմիցս հերքել է Սոլիսբերիի միջադեպին իր ներգրավվածությունը` ընդգծելով Միացյալ Թագավորության և այլ եվրոպական պետությունների մեղադրանքների անհիմն լինելը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: