Թրամփն Էրդողանի հետ հեռախոսազրւյց է ունեցել
Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդի վարչակազմից հայտնել են, որ Էրդողանն ու Թամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի և Իրաքի իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև հաստատել են իրենց երկրների միջև առկա դաշնակցային հարաբերությունները:
«Երկու առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերին, որպես ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների ընդհանուր շահերի խթանմանն ու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի շուրջ աշխատելուն»,- նշված է հաղորդագրությունում:
Երկու երկրների միջև հարաբերությունները հատկապես վերջին տարիներին բավականին լարված են, ինչի առաջնային պատճառը «քրդական հարցն» է: Ամերիկայի Միացյալ Նահանգները Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների դեմ պայքարում ռազմական աջակցություն են ցուցաբերում քրդական խմբավորումներին, իսկ Թուրքիան իր հերթին այդ խմբավորումներին համարում է ահաբեկչական և սիրիական Աֆրին քաղաքի շրջանում նրանց դեմ գործողություն է իրականացնում: