Հայերեն   English   Русский  

​Սպիտակ տանը մեկնաբանել են ամերիկացի դիվանագետների արտաքսումը


  
դիտումներ: 637

Սպիտակ տանը հայտարարել են, որ Ռուսաստանից ամերիկացի դիվանագետների արտաքսումն անսպասելի չի դարձել Միացյալ Նահանգների համար:

Այդ մասին նշվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

«Ռուսաստանի պատասխանը անսպասելի չէր, և Միացյալ Նահանգները ուշադիր կքննի այն», - նշվել է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը որպես պատասխան քայլ Ռուսաստանից կարտաքսի 60 դիվանագետների:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին ԱՄՆ-ն հայտարարեց Սոլսբերիում ԳՀՎ-ի նախկին աշխատակցի թունավորման գործի պատճառով 60 ռուս դիվանագետների արտաքսման մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: