Տնական պանիր
դիտումներ: 3428
Բաղադրիչները
1 լ կաթ
1 ճ. գդալ աղ
200-300 գ թթվասեր
3 ձու
Պատրաստումը
Կաթը եռացնել ու աղ ավելացնել, այդ ընթացքում թթվասերը ձվի հետ հարել: Հենց կաթը եռա, ավելացնել թթվասերով խառնուրդն ու խառնելով եռացնել ևս 5 րոպե: Երբ շիճուկն առանձնանա, պինդ զանգվածը լցնել մաղի մեջ (եթե կապրոնից մաղ չկա, ուրեմն թանզիֆի մեջ): Թողնել մի քանի ժամ, որ ջրքամվի, ապա կարելի է ուտել:
Եթե պանրին քրքում ավելացվի, ապա այն դեղնավուն երանգ կունենա: Կարելի է նաև կանաչիներ ավելացնել ըստ ցանկության (սամիթ, մաղադանոս ևն):
Իսկ ծակոտկենության համար կարելի է նաև պանրին սոդա ավելացնել: