Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է, որ տեղյակ չի եղել նախկին պոռնոաստղին 130 հազար դոլար վճարելու մասին


  
դիտումներ: 484

NBC հեռուստաընկերության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ չի եղել, որ իր փաստաբանը 130 հազար դոլար է վճարել նախկին պառնոաստղ Ստեֆանի Քլիֆորդին, որը կասկածվում էր ԱՄՆ առաջնորդի հեռ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

Հաղորդվել է նաև, որ Թրամփը տեղյակ չէ, թե որտեղից իր փաստաբան Մայքլ Քոենը կարող էր վերցնել Քլիֆորդին փոխանցած գումարները:

Ավելի վաղ The Washington Post պարբերականը գրել էր, որ Թրամփի պաշտպանությունը դատական հայց է ներկայացրել նախկին պոռնոաստղի դեմ պայմանագրի պայմանները խախտելու համար:

Հունվարին The Wall Street Journal պարբերականը` հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Մայքլ Քոենը` Դոնալդ Թրամփի փաստաբանը, Քլիֆորդին 130 հազար դոլար է վճարել Թրամփի հետ ունեցած հարաբերությունների մասին տեղեկությունը չբացահայտելու համար:

Ավելի ուշ Քոենը խոստովանել էր, որ Ստեֆանի Քլիֆորդին վճարել է 130 հազար դոլար վճարել է անձնական միջոցներից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: