Հայերեն   English   Русский  

Ռուսաստանը երբեք ԱՄՆ-ի բարեկամը չի դառնա. Նիկի Հեյլի


  
դիտումներ: 529

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ենթադրում է, որն Ռուսաստանը երբեք Վաշինգթոնի բարեկամը չի դառնա: Համապատասխան հայտարարությամբ Նիկի Հեյլին հանդես է եկել Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանում ունեցած ելույթի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Մեր երկրում քաղաքական վեճեր են առաջացել այն հարցի շուրջ, թե արդյոք Ռուսաստանը մեր բարեկամն է: Իրականում դա սխալ հարց է, քանի որ Ռուսաստանը երբեք մեր ընկերը չի լինի: Բայց դա չի նշանակում, որ մենք չենք ուզում աշխատել այդ երկրի հետ», - հայտարարել է Հեյլին:

Դիվանագետի ելույթի ձայնագրությունը հրապարակվել է կրթական հաստատության YouTube- ի ալիքում:

Հիշեցնենք, որ փետրվարին Հեյլին կրկին հայտարարել էր, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների բարեկամ չէ:

Իսկ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ընդգծել էր, որ միգուցե Նիկի Հեյլին իրականում սիրում է Ռուսաստանը, քանի որ հենց այդ երկրին է շատ հաճախ դիմում իր ելույթներում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: