Հայերեն   English   Русский  

Թրամփը լավատեսորեն է վերաբերվում Ռուսաստանի հետ հարաբերություններին. Սպիտակ տուն


  
դիտումներ: 302

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Գրում է Russian.rt.com-ը:

«Նախագահը դեռևս կարծում է, որ եթե մեզ հաջողվի ինչ - որ պահի լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, ապա դա լավ կլինի ամբողջ աշխարհի համար», - ասել է Սանդերսը Սպիտակ տանը կայացած ամենօրյա ճեպազրույցի ժամանակ:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Թրամփը կոշտ կլինի Ռուսաստանի նկատմամբ, քանի դեռ Միացյալ Նահանգները «վարքագծի փոփոխություններ չնկատի»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում «կարևորագույն որոշումներ» կկայացնի Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: