Նոր սկանդալ Քարդաշյանների ընտանիքում. Տրիստան Թոմփսոնը դավաճանել է հղի Քլոե Քարդաշյանին
TMZ պորտալը տեսանյութ է հրապարակել, որում 27-ամյա բասկետբոլիստը նախորդ տարվա հոկտեմբերին գիշերային ակումբում լավ ժամանակ է անցկացնում երեք աղջիկների հետ միասին: Աղջիկների ընկերակցությունը դժվար է ընկերական անվանել, քանի որ Տրիստանը համբուրում է նրանցից մեկը շուրթերը, իսկ այնուհետև մյուսի` կուրծքը:
Բացի այդ ինչպես հայտնում են աստղային ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները, դա դեռ ամենը չէ և բասկետբոլիստին այս շաբաթ մեկ այլ աղջկա ընկերակցությամբ կրկին գիշերային ակումբում են նկատել: Ականատեսների խոսքով` Տրիստանը ոչ միայն ամբողջ երեկոն այդ աղջկա հետ միասին գիշերային ակումբում է անցկացրել, այլ նաև ականատեսների խոսքերով` նրա հետ միասին հյուրանոց գնացել և այնտեղ գիշերել:
Քանի դեռ այդ ամբողջ ընթացաքում հղի Քլոե Քարդաշյանը լռություն էր պահպանում, բասկետբոլիստի նախկին ընկերուհին և երեխայի մայրը` Ջորդան Քրեյգը (Թոմփսոնը լքել էր նրան հղիության ընթացքում) ինստագրամի իր էջում բավական տարօրինակ գրառում է կատարել.
«Եթե հարգում եք ինքներդ ձեզ և ուրիշներին, երբեք ինչ-որ մեկին չեք դժբախտացնի, և այլ մարդկիկ ձեզ երբեք չեն դավաճանի: Բոլորին բարիք եմ ցանկանում»:
Հիշեցնենք, որ Քլոե Քարդաշյանն իր առաջնեկին պետք է շուտով լույս աշխարհ բերի: