Հայերեն   English   Русский  

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Սիրիայի Դումա քաղաքում իրավիճակի կարգավորման մասին


  
դիտումներ: 333

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սիրիայի Դումա քաղաքում իրավիճակը կարգավորվել է, և ռազմական գործողություններ չեն ընթանում: Գրում է Russian.rt.com-ը:

«Արևելյան Գուտայի Դումա քաղաքում իրավիճակը կարգավորվել է, ռազմական գործողություններ չեն ընթանում, բնակիչները սկսում են վերադառնալ իրենց տները և վերսկսել իրենց խաղաղ կյանքը: 250 մարդ վերադարձել է իրենց տներ», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ անվտանգության ապահովման համար ներգրավված են նաև ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: