Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի 2014 թ. ամփոփումը (տեսանյութ)


  
դիտումներ: 1235

ՄԱԿ-ի 68-րդ Գլխավոր վեհաժողովը 2015 թվականը հայտարարեց Հողերի միջազգային տարի (A/RES/68/232):

Համաշխարհային հողային գործընկերության շրջանակներում և կառավարությունների ու Անապատացման դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի քարտուղարության համագործակցությամբ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն առաջադրվել է որպես 2015 թ. Հողերի միջազգային տարին իրականացնող գործակալություն:

2015 թ. Հողերի միջազգային տարվա նպատակն է բարձրացնել իրազեկվածության մակարդակը և ամրապնդել գիտակցումը, թե որքան կարևոր է հողի դերը պարենային ապահովության ու էկոհամակարգերի էական գործառույթների հարցում:

2015 թ. Հողերի միջազգային տարվա հատուկ նպատակներն են`

  • քաղաքացիական հասարակության և որոշումներ ընդունողների շրջանում բարձրացնել մարդկային կյանքի համար հողի բացառիկ կարևոր դերի մասին իրազեկվածության մակարդակը.
  • հանրության համար պարզաբանել այն կարևոր դերը, որ ունի հողը պարենային ապահովության, կլիմայի փոփոխության հարմարեցման և մեղմման, կարևորագույն էկոհամակարգային ծառայությունների, աղքատության մակարդակի նվազեցման և կայուն զարգացման հարցում.
  • աջակցել կայուն կառավարմանը և հողային պաշարների պաշտպանությանն ուղղված արդյունավետ քաղաքականություններին և գործողություններին.
  • նպաստել հողերի կայուն կառավարման գործողությունների ոլորտում ներդրումներին՝ հողօգտագործողների և բնակչության տարբեր խմբերի համար զարգացնելու և պահպանելու առողջ հողեր.
  • ամրապնդել Կայուն զարգացման նպատակների գործընթացի և 2015 թ. հետո զարգացման օրակարգի հետ կապված նախաձեռնությունները.
  • հանդես գալ հօգուտ բոլոր մակարդակներում (գլոբալ, տարածաշրջանային և ազգային) հողերին վերաբերող տեղեկությունների հավաքագրման և մոնիթորինգի կարողությունների բարելավման:

Մանրամասների համար խնդրում ենք այցելել՝ http://www.fao.org/soils-2015/en/:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: