Պուտինը՝ Սիրիային ԱՄՆ-ի և դաշնակիցների հասցրած հարվածի մասին
Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը և Մերկելը քննարկել են Սիրիայում և դրա շուրջ տիրող իրավիճակի սրումը: Ռուսաստանի Դաշնության նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Արևմուտքի մի շարք երկրների գործողությունները, որոնք ագրեսիայի ակտ իրականացրեցին Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ, միջազգային իրավունքի, այդ թվում `ՄԱԿ-ի Կանոնադրության կոպիտ խախտում են և ծանր վնաս հասցրեցին սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր, Արևմուտքը Դամասկոսին Սիրիայի Արևելյան Գուտայի Դումա քաղաքում քիմիական հարձակման իրականացման մեջ էր մեղադրել:
Իսկ Մոսկվայում հերքել էին Սիրիայի զինված ուժերի կողմից քլորով ռումբի նետման մասին տեղեկությունը: