Հայերեն   English   Русский  

Թրամփը նոր հակառուսական պատժամիջոցների կիրառման համար պայման է առաջադրել


  
դիտումներ: 998

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ, երբ Մոսկվան իսկապես արժանի լինի դրան: Գրում է Gazeta.ru-ն:

«Մենք պատժամիջոցներ կկիրառենք այն ժամանակ, երբ նրանք (Ռուսաստանը) իսկապես արժանի կլինի դրան», - ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Թրամփը նոր հակառուսական պատժամիջոցներ կիրառելու մասին ԱՄՆ իշխանությունների մտադրության մասին հեռուստացույցից է տեղեկացել:

Ապրիլի 15-ին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կհայտարարի Սիրիայում տիրող իրավիճակի կապակցությամբ:

Հետագայում հայտնի դարձավ, որ Թրամփն անձամբ հանձնարարել է կասեցնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: