Հայերեն   English   Русский  

Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն


  
դիտումներ: 639

Թուրքիայում 2018 թ-ի հունիսի 24-ին կանցկացվեն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

«Ազգայնական շաժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ բանակցությունների ընթացքում մենք քննարկել են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկը»,- ասել է նախագահ Էրդողանը:

Վերջինս հավելել է, որ Թուրքիայում սկսվում է ընտրությունների նախապատրաստման իրավական գործընթաց: Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մանրամասնել, թե ինչով է պայմանավորված արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ Թուրքիայի զինված ուժերի գործողությունները Սիրիայում և տարածաշրջանում, հիմնականում՝ Սիրիայում և Իրաքում, պատմական կարևոր իրադարձությունները «Թուրքիային դրդում են քաղաքական անորոշության վերացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել»: Էրդողանի հայտարարությունից հայտնի չէ, թե ինչ է «քաղաքական անորոշությունը» նշանակում:

Ապրիլի 17-ին Բահչելին հանդես է եկել 2018 թ-ի օգոստոսի 26-ին Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկով: Ավելի վաղ նախատեսված էր ընտրություններն անցկացնել 2019 թ-ի նոյեմբերի 3-ին, ինչից հետո պետք է ուժի մեջ մտնեին նախագահական համակարգի մասին դրույթները, որոնք ընդունվել էին 2017 թ-ի ապրիլին կայացած սահմանադրական հանրաքվեի ժամանակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: