Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում 13-ամյա աղջնակին բռնաբարել են սեփական հայրը, հորեղբայրն ու եղբայրը


  
դիտումներ: 576

Թուրքիայի հյուսիսում գտնվող Չորում քաղաքում 13-ամյա աղջնակը ենթարկվել է բռնաբարության: Բռնաբարության մեջ մեղադրվում են վերջինիս հայրը, հորեղբայրն ու ավագ եղբայրը:

Դեպքը տեղի է ունեցել 2015 թ-ի հոկտեմբերին, սակայն գործի առնչությամբ դատական որոշումը կայացվել է սույն թվականի ապրիլի 20-ին:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, աղջնակը բռնաբարության հետևանով հղիացել է, և երկու ամսական հղիության ընթացքում արված ԴՆԹ-ի հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխան իր հորից է: ԴՆԹ թեստն անցնելուց հետո աղջկա պահանջով հղիությունը դադարեցվել է:

Պատահարից հետո 13-ամյա աղջնակը պետական պաշտպանության տակ է գտնվում: Վերջին անգամ դատարանի առջև կանգնած մեղադրյալներն իրենց հանցանքը չեն ընդունել: Դատարանը երեխային դիտավորյալ բռնաբարելու մեղադրանքով աղջկա հորն ու հորեղբորը դատապարտել է 30-ական տարվա ազատազրկման: Ավագ եղբայրը դատապարտվել է 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն 18 տարեկանից ցածր լինելու շնորհիվ ազատ է արձակվել. աղջնակի մայրը իր ամուսնու և տեգրոջ դեմ բողոք ներկայացնու հետ մեկտեղ իր որդու դեմ բողոք չէր ներկայացրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: