Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլի եղբայրը կոչ է արել արքայազն Հարրիին չեղարկել հարսանիքը


  
դիտումներ: 1613

Իրենց ուղերձում արքայազն Հարրիի հարսնացուի ազգականները Մեգանին հղփացած, փոքրոգի, մակերեսային և սնափառ կին են անվանել

Մեգան Մարքլի եղբայր Թոմասը նամակ է գրել արքայազն Հարրին, որում նա կոչ է արել հրաժարվել պսակադրությունից` այդ ամուսնությունը թագավորական հարսանիքների պատմության մեջ ամենամեծ սխալն անվանելով: Նամակի տեքստը հրապարակվել է In Touch Weekly պարբերականում: Գրում է Lifi.ru-ն:

«Հարգելի արքայազն Հարրի, դեռևս ուշ չէ, Մեգան Մարքլը միանշանակորեն քեզ համապատասխան կին չէ: Որքան մոտենում է արքայական հարսանիքի օրը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ դա ամենամեծ սխալն է դառնալու թագավորական հարսանիքների պատմության մեջ», - նշվել է նամակում:

Արքայական հարսնացուի եղբայրը նաև ընդգծել է, որ «կեղծ հեքիաթային հարսանիքը» մեծ հիասթափությունների և ափսոսանքների առիթ կդառնա և ծանր հետևանքներ կունենա արքայական ընտանիքի համար: 51-ամյա Թոմասն ուղերձում Մեգան Մարքլին հղփացած, փոքրոգի և փառամոլ կին է անվանել:

Դերասանուհու հարազատները զարմացած են, որ այս ընթացքում արքայազն Հարրիին չի հաջողվել ճանաչել իրական Մեգան Մարքլին, որի ներքին աշխարհը տեսնել հաջողվել է ամբողջ աշխարհին:

Թոմասը պնդում է, որ քույրն իրենց հորը սնանկության է հասցրել, որն իր ամբողջ կարողությունը ծախսել է անշնորհակալ աղջկա կարիերայի վրա: Եղբոր խոսքերով` այդ ամենից հետո Մեգանը մոռացել է ծերունու մասին և անգամ սեփական հարսանիքին չի հրավիրել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: