Հայերեն   English   Русский  

Դալայ Լաման կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 1221

Հնդկաստանում առաջատար ռուս գիտնականների հետ համաժողովի շրջանակներում տիբեթական բուդդիզմի հետևորդների հոգևոր առաջնորդ Դալայ Լամա XIV Սիրիայում և Եմենում հակամարտությունների անհապաղ կարգավորման կոչով է հանդես եկել: Գրում է Russian.rt.com-ը:

«Այժմ, երբ մենք նստած ենք խաղաղ և հանգիստ պայմաններում, այլ մարդիկ Եմենում, Սիրիայում և մոլորակի այլ վայրերում, սպանում են միմյանց: Ռազմական գործողությունների, քաղցի, դեղորայքի բացակայության հետևանքով անգամ փոքր երեխաներ են մահանում: Եվ սարսափելի է, երբ մարդիկ միմյանց սպանում են կրոնի դրոշի ներքո` օգտագործելով այն իրենց նպատակների համար, մինչդեռ բոլոր կրոնները խաղաղություն, սիրո և կարեկցանքի կոչ են անում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Դալայ Լամայի խոսքերը:

Դալայ Լամայի խոսքերով` ժամանակն է հասկանալ, որ «մարդը` սոցիալական էակ է, և յուրաքանչյուրի ապագան կախված է բոլորից»:

«Միայն կարճատես և անկիրթ մարդը կարող է անտարբեր լինել, թե ինչ է տեղի ունենում ուրիշների հետ», - եզրափակել է նա:

Ավելի վաղ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ևս մտահոգություն էր հայտնել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: