Էրդողանը Սարաևոյում նախընտրական հանրահավաք կանցկացնի
(Բոսնիա և Հերցեգովինա), որտեղ, համաձայն կազմակերպիչների,կհավաքվեն Եվրոպայից ավելի քան 10 հազար իր հետևորդներ: Նման որոշում կայացվել է, երբ Գերմանիան և Ավստրիան հրաժարվել էին թույլ տալ իրենց տարածքում նման միջոցառումներ անցկացնել:
«Այն պայմաններում, երբ որոշ երկրներ որոշում են՝ արդյոք թույլ տալ մեզ նախընտրական քարոզարշավ իրականացնել,թե ոչ,մեզ ավելի հարմար է մեր քաղաքացիների հետ հավաքվել Բոսինիա և Հերցեգովինայում»,-նշել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ապրիլի 18-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2018 թ-ի հունիսի 24-ին: Ըստնրա՝ դապայմանավորված է հնարավորինս շուտ կառավարման նախագահական համակարգին անցնելու անհրաժեշտությամբ, համաձայն որի՝ գործադիր իշխանության ղեկավար կդառնա նախագահը, իսկ վարչապետի պաշտոնը կվերացվի:
Ապրիլի 17-ին Բահչելին հանդես է եկել 2018 թ-ի օգոստոսի 26-ին Թուրքիայում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկով: Ավելի վաղ նախատեսված էր ընտրություններն անցկացնել 2019 թ-ի նոյեմբերի 3-ին, ինչից հետո պետք է ուժի մեջ մտնեին նախագահական համակարգի մասին դրույթները, որոնք ընդունվել էին 2017 թ-ի ապրիլին կայացած սահմանադրական հանրաքվեի ժամանակ:
Միևնույն ժամանակ նախագահ Էրդողանը իր մրցակիցներին՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP), մեղադրել է արտասահմանից ֆինանսական միջոցներ ստանալումեջ: