Հայերեն   English   Русский  

Մեդվեդևը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ


  
դիտումներ: 1215

Ռուսաստանի Դաշնության վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-մարդասիրական համագործակցության հետագա զարգացումը, տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրերի իրականացումը, ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումը ԵԱՏՄ շրջանակներում լիովին բխում է Հայաստանի ու Ռուսաստանի շահերից», - ասել է Մեդվեդևը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանին շնորհավորական հեռագիր էր հղել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: