Հայերեն   English   Русский  

Մադամ Տյուսոյի թանգարանում հայտնվել է Մեգան Մարքլի մոմե արձանը. Լուսանկարներ


  
դիտումներ: 2100

Արքայազն Հարրիի հարսնացուի մոմե արձանները կտեղադրվեն Լոնդոնի և Նյու Յորքի Մադամ Տյուսոյի թանգարաններում

Տնօրինությունը հայտնել էր, որ մոմե արձանը թանգարանում կհայտնվի մայիսին: Եվ պետք է նշել, որ Մադամ Տյուսոյի թանգարանի տնօրինությունը պահել է իր խոստումը` նախօրեին այցելուներին ներկայացնելով արքայազն Հարիի հարսնացուի մոմե արձանը:

Լուսանկարներից երևում է, որ Մեգան Մարքլը կանաչ գույնի զգեստ է կրում, որով արքայազնի հետ ներկայացել էր լրագրողներին և հայտարարել իրենց նշանադրության մասին: Մարքլի մոմե արձանի մատը զարդարում է Հարիի նվիրած նշանադրության մատանիի կրկնօրինակը:

Արքայազն Հարիի ապագա կնոջ արձանը զարմանալիորեն իրատեսական է ստացվել: Մեգանի արձանը տեղադրել են արքայազնի արձանի կողքին, որը վերջին ամիսների ընթացքում մի փոքր շտկվել է (դեմքին մազածածկույթ է ավելացել):

Մեգան Մարքլի երկրորդ մոմե արձանը կզարդարի արդեն Նյու Յորքի մադամ Տյուսոյի թանգարանը:

Մեգան Մարքլ-արքայազն Հարի

Մեգան Մարքլ-արքայազն Հարի

Մեգան Մարքլ-արքայազն Հարի

Մեգան Մարքլ-արքայազն Հարի





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: