Թուրքիան և Ադրբեջանը հունիսին շահագործման կհանձնեն Անրդանատոլիական գազամուղը
դիտումներ: 639
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը, հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթը:
Նախարարը հայտնել է, որ գազամուղի բացման արարողությանը կմասնակցեն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը:
TANAP-ը Հարավային գազային միջանցքի ամենաերկար ճյուղն է, որը պետք է դառնա «Գազպրոմի» թուրքական հոսքին այլընտրանք: TANAP-ի նախնական հզորությունը տարեկան կկազմի 16 միլիարդ խորանարդ մետր, այնուհետեւ այն կհասնի 31 միլիարդի: Այդ թվում 6 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարումը կուղղվի թուրքական սպառողներին, իսկ մնացածը Եվրոպա կմատակարարվի առաջարկվող Անդրադրիատիկ գազամուղի խողովակաշարով: