Դաշնակցությունը նախարարական 2 պորտֆել կստանա
դիտումներ: 1072
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ նշելով, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն այս կառավարությունում ունենալու է 2 պորտֆել:
Հարցին, թե Դաշնակցությունն ունենալո՞ւ է մարզպետների կամ փոխնախարարների պաշտոններ, Արսեն Համբարձումյանը պատասխանել է. «Քաղաքական պայմանավորվածությունն այս փուլում բացառապես վերաբերում է կառավարության կազմին: Այս փուլում այլ հարցեր չեն քննարկվել»: