Հայերեն   English   Русский  

Անելու եմ հնարավորինն ու անհնարինը՝ քաղաքացիների կյանքում դրական փոփոխությունների համար. Մանե Թանդիլյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 775

Տասնամյակների կուտակված խնդիրները նոր իշխանությանը փոխանցել են լրջագույն մարտահրավերներ՝ աղքատություն, գործազրկություն, հաշմանդամություն, երեխաներ, ծերեր:

Այս մասին Facebook-ում գրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը՝ խոստանալով անել հնարավորինն ու անհնարինը՝ քաղաքացիների կյանքում դրական փոփոխություններ արձանագրելու համար:

«Սիրելի ընկերներ, հայրենակիցներ, համախոհներ, հարազատ մարդիկ!

Շնորհակալ եմ անթիվ-անհամար շնորհավորանքների համար, իհարկե:

Ստանձնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ սկսում է հայրենիքին և ժողովրդին ծառայելու նոր՝ ավելի պարտավորեցնող ու սպասումներով լեցուն փուլ։ Ինձ անձամբ ճանաչողները գիտեն, որ պաշտոնը ինձ համար նախ և առաջ պատասխանատվություն է` ինչքան բարձր, այնքան ավելի պարտավորեցնող...

Ցավոք, տասնամյակների կուտակված խնդիրները նոր իշխանությանը փոխանցել են լրջագույն մարտահրավերներ՝ աղքատություն, գործազրկություն, հաշմանդամություն, երեխաներ, ծերեր, մարդկային ճակատագրեր...

Ամեն օր անելու եմ հնարավորինն ու անհնարինը քաղաքացիների կյանքում դրական փոփոխություններ արձանագրելու համար։

Հանուն համազգային նպատակների իրականացման, հանուն Հայաստանի Հանրապետության՝ հավատարիմ մնալով կառավարության անդամի բարձր կոչմանը... Շնորհակալ եմ»,- գրել է Մանե Թանդիլյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: