Հայերեն   English   Русский  

Երուսաղեմում մեկնարկել է ԱՄՆ-ի դեսպանատան բացման արարողությունը. Ուղիղ միացում


  
դիտումներ: 452

Երուսաղեմում հարյուրավոր հյուրերի ներկայությամբ մեկնարկել է Իսրայելում ամերիկյան նոր դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Դեսպանատան բացման արարողությանը մասնակցելու նպատակով նախօրեին Երուսաղեմից պատվիրակություն է ժամանել, որի կազմում ընդգրկված են ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը, ինչպես նաև վերջինիս ամուսին Ջարեդ Քուշները:

Թել Ավիվից ամերիկյան դիվանագիտական առաքելության տեղափոխումը տեղի է ունենում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, որը 2017 թ. դեկտեմբերին Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: