Թրամփը կարգադրել է նոր պատժամիջոցներ պատրաստել ՌԴ-ի դեմ
Այդ մասին հաղորդագրություն տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Սահմանադրությամբ և օրենքներով ինձ վերապահված լիազորություններով, որպես նախագահ հանձնարարում եմ պետքարտուղարին՝ ֆինանսների նախարարի, պաշտպանության նախարարի, առևտրի նախարարի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի հետ համաձայնեցված կատարել 2018 ֆինանսական տարում ԱՄՆ-ի ռազմական բյուջեի մասին օրենքի պահանջներն ամրագրված 1244 բաժնում (С կետ)», - նշվել է տեքստում:
Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, փաստաթղթի С կետը պարտավորեցնում է նախագահին ամերիկյան կոնգրեսին զեկույց ներկայացնել, որով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Ռուսաստանի Դաշնության կողմից «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի դրույթների ձախողման համար, մասնավորապես « ռուսական կառավարության քաղաքական գործիչների դեմ»: