Մեգան Մարքլի հայրը սրտի վիրահատության է ենթարկվել
դիտումներ: 658
«Ես լավ եմ: Վերականգնումը երկար ժամանակ կտևի: Ես մի քանի օր դեռևս հիվանդանոցում կմնամ: Անհանգստանալն ինձ հակացուցված է», - ասել է նա:
Պարբերականի տվյալներով՝ ութ օր առաջ Մարքլը սրտի կաթված է ստացել:
Ենթադրվում է, որ նա չի կարողանա մասնակցել Մեծ Բրիտանիայում շաբաթ օրը` մայիսի 19-ին, կայանալիք դստեր հարսանիքին:
Հիշեցնենք, որ ապրիլին հայտնի էր դարձել, որ արքայազն Հարրին եղբորը՝ արքայազն Ուիլյամին խնդրել է իր և Մեգան Մարքլի հարսանիքի ընթացքում խաչեղբայր լինել: