Մեգան Մարքլը հաստատում է, որ իր հայրը չի մասնակցի Թագավորական հարսանիքին
դիտումներ: 889
Kensington Palace- ը հաստատել է այն նորությունը թվիթերյան իր էջում:
Մեգանը արքայական պալատից արված հայտարարության մեջ ցավով նշել է, որ վերջինիս հայրը չի մասնակցի իր հարսանյաց արարողությանը առողջական խնդիրների պատճառով:
Թոմաս Մարքլը պատրաստվում էր ուղեկցել դստերը դեպի Վինդսորի Սբ. Գրիգոր մատուռ հարսանյաց եկեղացական արարողության ժամանակ: Սակայն երկուշաբթի օրը հայտարարել է, որ չի կարողանա ներկա գտնվել հարսանյաց հանդեսին սրտի կաթվածի պատճառով: Նա պատրաստվում է սրտի լուրջ վիրահատության:
Մեգանի մայրը՝ Դորիա Ռագլանդը Բրիտանիա է ժամանել չորեքշաբթի օրը: Դեռևս հայտնի չէ, թե ով է ուղեկցելու հարսնացուին եկեղեցական արարողության ընթացքում: